Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Թուրքիան 2023-ին տիեզերք կուղարկի սեփական արտադրության հիբրիդային հրթիռ

Թուրքիան 2023-ին տիեզերք կուղարկի սեփական արտադրության հիբրիդային հրթիռ
10.02.2021 | 15:47

Թուրքիան 2023-ի վերջին տիեզերք կուղարկի սեփական արտադրության հիբրիդային հրթիռ, որը վայրեջք կկատարի լուսնի վրա՝ հայտարարել է նախագահ Էրդողանը Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողության ընթացքում:

«Վայրեջք կատարել լուսնի վրա մեր հանրապետության 100-ամյակին՝ սա է մեր հիմնական և ամենակարևոր առաքելությունը», ասել է Էրդողանը: «Թուրքիան «տիեզերական ուղևորության» համար դուռ է բացում իր քաղաքակրթության առաջ, որը դարերով եղել է արդարության, բարոյականության և խաղաղության պահպանման առաջամարտիկ», հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 36569

Մեկնաբանություններ